1. Ի՞նչ են քուկիները։
Քուկին տվյալների փոքր ֆայլ է, որը պահվում է ձեր սարքում և պարունակում է, օրինակ, կայքի անհատական կարգավորումները, նույնականացման կամ մուտքի տվյալները։ Տվյալների այդ ֆայլն ստեղծվում և ձեզ է ուղարկվում այն վեբ-սերվերի կողմից, որին կապակցվել եք ձեր վեբ-զննիչի միջոցով։ Ընդհանուր առմամբ, մենք քուկիներն օգտագործում ենք մեր կայքերի նկատմամբ հետաքրքրությունը վերլուծելու, ինչպես նաև դրանց օգտագործման հարմարավետությունը բարելավելու նպատակով։ Մեր կայքերից կարող եք հիմնականում օգտվել նաև առանց քուկիների։ Սակայն եթե ցանկանում եք մեր կայքերից օգտվել լիարժեքորեն կամ հարմարավետ ձևով, ամեն դեպքում պետք է ընդունեք այն քուկիները, որոնց միջոցով հնարավոր է օգտվել կայքի որոշակի գործառույթներից կամ ավելի հարմարավետորեն օգտագործել կայքը։ MAN ընկերությունը քուկիներն օգտագործում է առաջարկն ավելի հարմարավետ, ավելի արդյունավետ և ավելի անվտանգ ձևով ներկայացնելու համար։
Կայքն առաջին անգամ գործածելիս ցուցադրվում է քուկիների պատուհան, որում կարող եք ընտրել՝ արդյոք ցանկանում եք, որ մենք միայն տեխնիկապես անհրաժեշտ քուկիներն օգտագործենք, թե համաձայն եք ոչ պարտադիր քուկիների օգտագործմանը։
Բացի այդ, հնարավոր է նաև ձեր զննիչի կարգավորումներում կառավարել քուկիները։ Զննիչներից շատերն ի սկզբանե կարգավորված են այնպես, որ ընդունեն բոլոր քուկիները։ Անշուշտ, դուք կարող եք կարգավորել ձեր զննիչն այնպես, որ քուկիները նախքան պահվելը ցուցադրվեն, միայն որոշակի քուկիներ ընդունվեն կամ մերժվեն կամ բոլոր քուկիներն ընդհանուր առմամբ մերժվեն։
Նկատի ունեցեք, որ կարգավորումների փոփոխությունները միշտ վերաբերում են տվյալ զննիչին։ Տարբեր զննիչներ օգտագործելու կամ սարքը փոխելու դեպքում կրկին պետք է կատարել կարգավորումները։ Բացի այդ, քուկիները կարող եք ցանկացած պահի ջնջել ձեր զննիչի հիշողությունից։ Քուկիների կարգավորումների, դրանց փոփոխման և քուկիները ջնջելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ստացեք ձեր վեբ-զննիչի օգնության գործառույթի միջոցով։
2. Քուկիների ի՞նչ տեսակներ կան:
ա) Առաջին կողմի քուկիներ
Տեղադրվում են հենց կայքի կողմից (նույն դոմենները, որոնք զննիչի հասցեագոտում են), և դրանք կարող են ընթերցվել միայն տվյալ կայքի կողմից։ Այս քուկիների օգտագործմամբ, որպես կանոն, պահվում են այն տվյալները (օր․՝ ձեր կարգավորումները), որոնք օգտագործվելու են հաջորդ անգամ կայքն այցելելիս։
բ) Երրորդ կողմի քուկիներ
Երրորդ կողմի քուկիները պատկանում են կայքի շահագործումն իրականացնող այլ մատակարարների։ Դրանք կարող են օգտագործվել, օրինակ, գովազդի, օգտատերերի ստեղծած բովանդակության և համացանցի վիճակագրության նպատակով տվյալներ հավաքագրելու համար։
գ) Տեխնիկապես անհրաժեշտ քուկիներ
Տեխնիկապես անհրաժեշտ քուկիները հաճախ պարտադիր կամ առնվազն անհրաժեշտ են կայքի կարևոր գործառույթների, օրինակ՝ նախընտրած լեզուն, կայքի կարգավորումները կամ զամբյուղի պարունակությունը պահելու համար։
դ) Ոչ պարտադիր քուկիներ (տեխնիկապես ոչ անհրաժեշտ քուկիներ)
Ոչ պարտադիր քուկիների գործառույթներն ավելի լայն են, քան տեխնիկապես անհրաժեշտ քուկիներինը․ դրանք օգտագործվում են, օրինակ, գովազդի, օգտատերերի ստեղծած բովանդակության և համացանցի վիճակագրության նպատակով տվյալներ հավաքագրելու համար։
3. Ի՞նչ քուկիներ են օգտագործվում։
Այս կայքում օգտագործվում են հետևյալ քուկիները․
Քուկիների վերաբերյալ ցուցում
As of: April 2023. V7.