MAN-ը Հայաստանում

Բեռնափոխադրումներ, թե ուղևորափոխադրումներ. բացահայտե՛ք MAN բեռնատարների և MAN ավտոբուսների բազմակողմանիությունը

Գտնել վաճառքի ներկայացուցիչ
MAN կոմերցիոն ավտոմեքենաներ և փոխադրման լուծումներ

Մեր MAN ավտոմեքենաները

MAN TGX
  • Էրգոնոմիկ վարորդական խցիկ՝ MAN SmartSelect տեղեկատվական և հաղորդակցման նորարարական համակարգով
  • Արդյունավետ շարժահաղորդ մեխանիզմ, որը նպաստում է խնայողության մեծացմանը
  • Խելացի օժանդակ համակարգերը* սատարում են վարորդին և օգնում են մեծացնել երթևեկության անվտանգությունը

*Համակարգերի սահմաններում։

MAN TGS
  • Վարորդի էրգոնոմիկ աշխատատեղ՝ ցուցիչներով և կառավարման տարրերով
  • Աստիճանաձև մուտք չսահող աստիճաններով և նոր MAN EasyControl կառավարման ստեղնային վահանակով
  • Չափազանց հարմարավետ ընդմիջումներ կողքի ուղևորի Vario ծալվող նստարանի և դուրս քաշվող սեղանիկի շնորհիվ
MAN TGM և MAN TGL
  • Ընդլայնված տեսադաշտ՝ վարորդի նստարանի իջեցման և կատարելագործված հայելու շնորհիվ
  • Էրգոնոմիկ մուտք չսահող աստիճաններով և ամրաշրջանակի իջեցված բարձրությամբ
  • Առավելագույն օգտակար բեռնատարողություն քաշի անընդհատ նվազեցման շնորհիվ
MAN Lion’s Coach
  • Մեծ և արդյունավետ զբոսաշրջային ավտոբուս՝ 510 ձիաուժ հզորությամբ
  • Հիանալի ընթացային հարմարավետություն վարորդի և ուղևորների համար
  • Անվտանգության բարձրագույն մակարդակ նորարարական օժանդակ համակարգերի շնորհիվ*

* Համակարգի սահմաններում։

MAN Lion’s Intercity
  • Թեթև քաշ՝ մինչև 59 ուղևորատեղով
  • 9 լ աշխատանքային ծավալով հզոր շարժիչ մինչև 360 ձիաուժ հզորությամբ
  • Անվտանգություն ապահովող բազմաթիվ համակարգեր
  • Բազմակողմանի կիրառության հնարավորություններ՝ որպես միջքաղաքային, երթուղային կամ դպրոցական ավտոբուս
MAN Lion’s City
  • Վարորդի հարմարավետ աշխատատեղ ինտուիտիվ կառավարմամբ. օպտիմալ աջակցություն առօրյա աշխատանքում
  • Շահագործման նվազագույն ծախս ծառայության ողջ ժամկետի ընթացքում և հարմարավետ տեխսպասարկում պահանջող կոնցեպտ
  • 9 լ աշխատանքային ծավալով խնայող շարժիչ մինչև 360 ձիաուժ հզորությամբ
  • Մշակվել է մեր գնորդների հետ սերտ համագործակցության արդյունքում
MAN Lion’s City G
MAN Lion’s City G
  • Բնական գազով աշխատող հզոր շարժիչ, որն ի տարբերություն դասական դիզելային շարժիչի՝ արտանետում է նվազագույն չափով վնասակար նյութեր և ստեղծում է աղմուկի ցածր մակարդակ
  • Մինչև 1875 լ բնական գազն ապահովում է ընթացքի մեծ պաշար քաղաքային երթևեկությունում
  • Համալրված է MAN EfficientHybrid շարժիչով. լրացուցիչ էլեկտրական շարժիչ, որն ապահովում է արտանետումների և վառելիքի ծախսի առավել մեծ արդյունավետություն

Մեր առաջարկներն ու ծառայությունները

MAN Սպասարկում և ծառայություններ

Սպասարկում

Մեր բարձրակարգ MAN ավտոմեքենաներին հիանալիորեն լրացում են մեր MAN սպասարկման անհատական լուծումները: Վերանորոգումների և տեխնիկական սպասարկման մեր ծառայություններով և շարժունակության լուծումներով դուք մշտապես պատրաստ կլինեք ընթացքին: Իսկ ձեր ավտոմեքենային լավագույնս հարմարեցված MAN գործարանային պահեստամասերն ու հարակից պարագաները ավելի մեծ հարմարավետություն և ծախսարդյունավետություն կապահովեն:

MAN TopUsed. որոնել և գտնել օգտագործված կոմերցիոն ավտոմեքենաներ

MAN TopUsed. օգտագործված կոմերցիոն ավտոմեքենաներ ամենաբարձր որակով

MAN TopUsed-ն առաջարկում է բոլոր մակնիշների և տեսակների բարձրակարգ որակի օգտագործված մեծածավալ բեռնատարներ, ավտոբուսներ և փոքրածավալ բեռնատարներ: Ձեր ցանկության ավտոմեքենայից բացի առաջարկում ենք նաև ֆինանսավորման ճկուն հնարավորություններ, ինչպես նաև սպասարկման անհատականացված ծառայություններ:
Գտեք ձեզ հարմար օգտագործված ավտոմեքենան

Ուզում եք իմանալ ավելի՞ն: Այստեղ կգտնեք անհրաժեշտը:

Հարցե՞ր ունեք

Խորհրդատվությո՞ւն: Ավելի լավ է անձամբ.